Իրանական միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով վնասվել են շենքերը, որտեղ ուրանի վերամշակում էր իրականացվում. Գրոսի
Իրանը պետք է դադարեցնի միջուկային օբյեկտների գործունեությունը՝ անվտանգությունը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքն ապահովելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա հավելել է, որ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով վնասվել են շենքեր, այդ թվում՝ այն շենքերը, որտեղ ուրանի վերամշակում էր իրականացվում։
Գրոսիի խոսքով՝ բանակցությունները միակ միջոցն են ապագայում Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելու համար:
«Ռազմական էսկալացիան վտանգավոր է»,- նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը։