շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Թեհրանում ոչնչացրել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին

Թեհրանում ոչնչացրել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին

Իրանցի ոստիկանները չեզոքացել են երեք հանցագործների, որոնք չորս օտարերկրացի պատանդ էին վերցրել Թեհրանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է Թեհրանի իրավակարգի պահպանության ուժերի մամուլի ծառայությունը։

«Իմանալով չորս օտարերկրյա քաղաքացիների պատանդ վերցնելու մասին՝ ոստիկաններն անհապաղ ձեռնարկել են միջոցներ և ամենակարճ ժամկետում պարզել զավթիչների գտնվելու վայրը: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել երեք զավթիչներին ուղղակի մարտական բախման ընթացքում, պատանդներն ազատ են արձակվել», - հայտնել է գերատեսչությունը։

Ըստ World Population Review վիճակագրական կազմակերպության լրատվական հարթակի տեղեկատվության՝ 2024 թվականին Իրանը ներառվել է հանցավորության ամենաբարձր մակարդակ ունեցող 60 երկրների ցանկում։ Իսլամական հանրապետությունում այդ ցուցանիշը 49,8 է. այն արտացոլում է կատարված ցանկացած տեսակի հանցագործությունների քանակը երկրի 100 000 բնակչի հաշվով:

  • Կիսվել: