չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Տասնյակ հազարավոր տարհանվածներ. Չինաստանի հարավում մասշտաբային ջրհեղեղներ են

Տասնյակ հազարավոր տարհանվածներ. Չինաստանի հարավում մասշտաբային ջրհեղեղներ են

Չինաստանի հարավում տասնյակ բնակավայրեր հեղեղվել են «Նառա» թայֆունի հետևանքով առաջացած մասշտաբային ջրհեղեղների պատճառով:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

Չինաստանի Գուանսի նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 15 հազար մարդու այն բանից հետո, երբ ջրի մակարդակը գերազանցել է 2008 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը:

Չինաստանի պետական հեռուստատեսության տվյալների համաձայն՝ ջրհեղեղների պատճառով Չինաստանից տարհանվել է ընդհանուր առմամբ 54 հազար մարդ:

Իր հերթին Reutersը հայտնել է, որ ևս մեկ փոթորիկ շարժվում է դեպի Ճապոնիա և Թայվան: Օդերևութաբանները կանխատեսում են հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ։ Նշվում է, որ նոր փոթորիկը Ճապոնիայից և Թայվանից հետո կտեղափոխվի Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ֆուցզյան նահանգ:

  • Կիսվել: