Ալիևը հայտարարել է օկուպացված Արցախում 6 տարվա մեջ 100 հազար մարդ բնակեցնելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բռնազավթված Ջրականում հայտարարել է օկուպացված Արցախում վեց տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ բնակեցնելու մասին:
Նա նաև հերթական անգամ պարծեցել է Արցախի դեմ իր սանձազերծած պատերազմով և այնտեղից հայերի՝ իր կազմակերպած արտաքսմամբ։



