ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Հյուսիսային ավտոկայանի դիմաց նոյեմբերի 8-ին երթևեկությունը կփոխվի

Հյուսիսային ավտոկայանի դիմաց նոյեմբերի 8-ին երթևեկությունը կփոխվի

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 9.6-րդ կմ-ում՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերի տեղակայման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, ժամանակ առ ժամանակ կկատարվեն ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

 

  • Կիսվել: