կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Թարմփը վերընտրվելու դեպքում պաշտոն կառաջարկի Մասկին. վերջինս արձագանքել է

Թարմփը վերընտրվելու դեպքում պաշտոն կառաջարկի Մասկին. վերջինս արձագանքել է

ԱՄՆ Նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում ամերիկացի գործարար ու միլիարդատեր Իլոն Մասկին կառաջարկի զբաղեցնել խորհրդականի պաշտոնը կամ որևէ այլ պաշտոն նախագահական կաբինետում։ 

«Թրամփը նաև ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Իլոն Մասկին (ԱՄՆ նախագահի - խմբ.) կաբինետում հաստիք կամ խորհրդականի պաշտոն կառաջարկի, «եթե նա համաձայնի»»,-գրել է Reuters-ը:

Իսկ ավելի ուշ Մասկն իր թվիթերյան էջում արձագանքել է այս լուրին՝ գրելով․ «Պատրաստ եմ ծառայել»։

 

  • Կիսվել: