Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները Թրամփի ներկայությամբ հրադադարի համաձայնագիր են ստորագրել
Կիրակի օրը Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարներն ընդլայնված հրադադարի համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, որը հուլիսին միջամտել էր՝ վերջ դնելու նրանց մահացու հնգօրյա սահմանային հակամարտությանը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Թրամփի՝ Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին ժամանելուց անմիջապես հետո։
Ստորագրված համաձայնագիրը հիմնված է երեք ամիս առաջ ձեռք բերված զինադադարի վրա այն բանից հետո, երբ Թրամփը զանգահարել էր երկու երկրների ղեկավարներին և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ սպառնալով կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերը։


