Սոչիի օդանավակայանում Boeing 737-800-ը կոշտ վայրէջք է կատարել՝ պոչի հատվածով դիպչելով թռիչքուղուն
Սոչիի օդանավակայանում Boeing 737-800 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել՝ պոչի հատվածով դիպչելով թռիչքուղուն։
Ըստ ավիափոխադրողի՝ ինքնաթիռում եղել է 196 մարդ՝ անձնակազմի 7 անդամ և 189 ուղևոր: Տուժածներ չկան։
Օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել։ Տեղի ունեցածի պատճառների և վնասների չափի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրվել:
Տեսանյութը՝ այստեղ: