երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Սերբիան Ադրբեջանին Nora B-52NG ինքնագնաց հաուբիցներ է մատակարարում

Սերբիան Ադրբեջանին Nora B-52NG ինքնագնաց հաուբիցներ է մատակարարում

Սերբիան Ադրբեջան է ուղարկում Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդվում է՝  նախկինում համանման հրետանային համակարգեր արդեն մատակարարվել էին Ադրբեջանին և ցուցադրվել Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ։ Տեղեկություն էր տարածվել նաև Ադրբեջանի կողմից սերբական արտադրության 155 մմ-անոց Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների գնման մասին։

Նշենք, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Սերբիայում էր, որտեղ նրան ընդունել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության և ռազմական փոխգործակցության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

 

  • Կիսվել: