ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը կայցելի Չինաստան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան, որտեղ կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կմեկնի Պեկին՝ հանդիպելու Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ»:
Պաշտոնյայի խոսքով՝ սա Սալիվանի առաջին այցն է Չինաստան։