Իտալիայում զինամթերք արտադրող գործարանում պայթյուն է որոտացել
Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել Հռոմից մոտ 40 կմ հարավ-արևելյան Կոլեֆերո քաղաքի մերձակայքում գործող զինամթերքի գործարանում, հայտնել են իտալացի կարաբիներները, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանության աշխատակիցները։ Իրավապահների տվյալներով՝ ձեռնարկության տարածքում իրականացվում են «բարդ գործողություններ», սակայն դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։
Իր հերթին իտալական ANSA գործակալությունը հայտնել է, որ գործարանը պատկանում է գերմանական KNDS պաշտպանական ընկերությանը։ Ձեռնարկությունը մասնագիտանում է ցամաքային և ռազմածովային ուժերի համար միջին և խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրության մեջ։
Հնարավոր տուժածների և պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։
Տեսանյութը՝ այստեղ:



