հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
ԱՄՆ-ում սկսել են պայքարել «ծննդաբերական տուրիզմի» դեմ

ԱՄՆ-ում սկսել են պայքարել «ծննդաբերական տուրիզմի» դեմ

«Ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար ԱՄՆ Պետդեպարտամենտը գրասենյակ է ստեղծել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նա հայտնել է, որ նախարարությունն արդեն չեղյալ է հայտարարել 600 վիզա։ Վարչությունը կստուգի վիզա ունեցողներին և կբացահայտի անօրինական սխեմաները, որոնք կապված են երեխաների ծննդյան և քաղաքացիություն ստանալու համար ԱՄՆ մեկնելու հետ:

«Ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ Սակայն ծննդաբերական տուրիզմի բարդ ցանցերը շահույթ են ստանում՝ օգտագործելով ամերիկյան օրենքների հնարավորությունները։ Նրանք օտարերկրացիներին սովորեցնում են խաբել ամերիկյան վիզային համակարգին, կազմակերպում են նրանց ճանապարհորդությունն ու կացությունը, իսկ երբեմն նույնիսկ կեղծում են փաստաթղթեր՝ օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալու իրենց երեխաների համար ստանալ ամերիկյան քաղաքացիություն»,-սոցցանցի իր էջում գրել է Ռուբիոն:

  • Կիսվել: