չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Մոսկվան շահագրգռված է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարությունների կոլեգիաների համատեղ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, նոյեմբերի 19-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մինսկում հանդիպել է Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Գեորգի Զուրաբաշվիլու հետ՝ «վերսկսված ռուս-վրացական ուղիղ երկխոսության» շրջանակներում։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բելառուս բարեկամներին նաև այս հարցի շուրջ բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար։ Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ես  ողջունում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ պետք չէ վախենալ Ռուսաստանի Դաշնության հետ շփումներից։ Կարծում եմ, որ դա պրագմատիկ մոտեցում է, որը համապատասխանում է թե՛ վրաց ժողովրդի, թե՛ Վրաստանի հետ մեր հարաբերությունների շահերին», - ասել է Լավրովը:

 

  • Կիսվել: