չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

Եվրոպայի ներկայացուցիչների՝ Մոսկվա այցի, ինչպես նաև Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններին նրանց մասնակցության վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Առայժմ եվրոպացիների հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև որոշում չկա եռակողմ բանակցություններին նրանց մասնակցության վերաբերյալ», - «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ուշակովը։

Նոյեմբերի 25-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, ասել է, որ ռուսական կողմը «որոշակի աշխատանքային շփումներ է իրականացնում» եվրոպացիների հետ, սակայն նա այդ շփումները որակել է որպես սակավ արդյունավետ, իսկ Ուկրաինայի կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը՝ հակասական։

 

 

  • Կիսվել: