չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

Եվրամիությունը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ խստացնում է արտահանման սահմանափակումները 15 կազմակերպության նկատմամբ, որոնք դիտարկում է որպես Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված։  Այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ի խորհուրդն այսօր որոշում է ընդունել 15 ռուսական կազմակերպություն ներառել այն սուբյեկտների ցանկում, որոնց վրա տարածվում են երկակի նշանակության ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման խստացված սահմանափակումները։ Այդ կազմակերպությունները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս են կազմում, կապված են Ռուսաստանի պաշտպանական և անվտանգության հատվածների հետ կամ այլ կերպ աջակցություն են ցուցաբերում դրանց», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս միջոցները ձեռնարկվում են Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ավելացնելու նպատակով, որպեսզի Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը և ներգրավվի խաղաղությանն ուղղված բովանդակալից բանակցություններում։

Եվս մեկ կազմակերպություն հանվել է նշված ցուցակից։

 

  • Կիսվել: