երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ռուսաստանը միանշանակ անվճար գազ չի մատակարարի․ Պեսկով

Ռուսաստանը միանշանակ անվճար գազ չի մատակարարի․ Պեսկով

Ռուսական գազի համար ռուբլով վճարելու եղանակներն այժմ մշակվում են, բայց բացարձակ վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանը միանշանակ անվճար գազ չի մատակարարի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մատակարարումների գործընթացը շատ եւ շատ բարդ է: Դա խանութից ինչ-որ ապրանքի գնում չէ, որտեղ դուք գնում եւ վճարում եք դրամարկղի մոտ, ուստի դա եւ մատակարարումն է, եւ վճարումը,  եւ բալանսների հաշվարկումը, դա երկար ձգվող գործընթաց է: Այժմ մշակվում են բոլոր եղանակները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա մանրամասնել է, որ հարցը քննարկվում է գերատեսչությունների միջեւ, «Գազպրոմ»-ի հետ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրման եվրոպական որոշ ծավալներ կնվազեն, բայց ընդհանուր առմամբ այն կփոխհատուցվի  հայտերով արեւելյան ուղղության կողմից:

Մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունից նավթից հրաժարվելու Գերմանիայի պլանները՝ Պեսկովը նշել է, որ արեւելքում կա Հարավարեւելյան Ասիայի շուկան։ «Իհարկե, նավթի հայտերի նվազումը կփոխհատուցվի հայտերով արեւելյան ուղղությունից։ Չի կարելի բացառել, որ ինչ-որ ծավալներ կկրճատվեն, բայց, ամեն դեպքում, եւս մեկ անգամ կրկնում ենք, որ ի վերջո համաշխարհային շուկան շատ ավելի բազմաշերտ է, քան միայն եվրոպականը։ Թեեւ, իհարկե, եվրոպական շուկան պրեմիալ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս տարի Ռուսաստանից նավթի ներկրման դադարեցման համար տեխնիկական լուծումներ նախապատրաստելու Գերմանիայի պլաններին վերաբերյալ հարցին։

  • Կիսվել: