Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության պատրաստվելու մասին
Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նախարարն ասել է, թե Իսրայելի վարչապետը բանակին հանձնարարել է նախապատրաստվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողություններին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



