կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ջրհեղեղ վրացական Թելավի քաղաքում. հազարավոր բնակիչներ մնացել են առանց գազի և էլեկտրաէներգիայի

Ջրհեղեղ վրացական Թելավի քաղաքում. հազարավոր բնակիչներ մնացել են առանց գազի և էլեկտրաէներգիայի

Վրաստանի Թելավի քաղաքում հորդառատ անձրևներից հետո հեղեղումներ են փողոցներում և շենքերի առաջին հարկերում: Այս մասին տեղեկացնում է Sputnik Գրուզիա-ն։

Աղբյուրը, մասնավորապես, հայտնում է. «Գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով Թելավիի վտակը դուրս է եկել ափերից։ Սողանքը քանդել է երկու փողոցները միացնող կամուրջը՝ վնասելով գազի և էլեկտրահաղորդման գծերը։ Հազարավոր բնակիչներ մնացել են առանց գազի և էլեկտրաէներգիայի»:

Նշվում է նաև, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, փրկարարները և ծանր տեխնիկան։ Ճանապարհը մաքրվում է քարերից և ցեխից։ Վնասի գնահատումն արդեն սկսվել է։ Տեղական իշխանությունների տվյալներով` վնաս են կրել հիմնականում ճանապարհային ենթակառուցվածքները:
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: