Ռուսաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի թանկացման մասին
Եվրամիությունը պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը հանուն Հայաստանի, միայն հանրապետության համար ոչ ՌԴ-ից ստացվող գազը կարող է թանկանալ 3-4 անգամ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Շոյգուն հիշեցրել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրվում է գազից, ուստի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու և ռուսական մատակարարումների կրճատման դեպքում տնային տնտեսությունների համար գների աճից խուսափել չի հաջողվի:
«Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելի քան 40 տոկոսը նույնպես արտադրվում է գազից: Համապատասխանաբար, արդյունաբերության և տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի գների աճից խուսափել չի հաջողվի: Մոլդովայում, օրինակ, վերջին 5 տարում էլեկտրաէներգիայի գինն աճել է 2-2,5 անգամ»,-ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը:



