Ռուսաստանը հայտարարել է Սիրիայում զինյալների չորս հենակետերին հարվածներ հասցնելու մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել զինյալների չորս բացահայտված հենակետերին, որոնք լքել են ալ-Թանֆ գոտին և թաքնվել Սիրիայի Ալ-Բիշրի լեռնաշղթայի շրջաններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը, տեղեկացնում է Իզվեստիա-ն:
Իգնասյուկը, մասնավորապես, ասել է. «Սիրիայում զինված ուժերի հրամանատարությունը շարունակում է հետախուզական և որոնողական գործողություններ իրականացնել Դեյր էզ-Զոր նահանգի լեռնանապատային շրջաններում»: