կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ռուսաստանը 70 տոկոսով նվազեցրել է բենզինի արտահանումը բարեկամ երկրներ

Ռուսաստանը 70 տոկոսով նվազեցրել է բենզինի արտահանումը բարեկամ երկրներ

Հուլիսին Ռուսաստանից բարեկամ երկրներ բենզինի արտահանման ծավալը  նվազել է 70 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ արտահանման թույլտվություն տրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Չնայած կառավարության որոշմանը` երկարաձգել ավտոմոբիլային բենզինի արտահանումը մինչև հուլիսի 31-ը, ընդհանուր առմամբ դրա մատակարարումները բարեկամ երկրներ այժմ 70 տոկոսով ավելի քիչ են 2023 թվականի հուլիսի միջին օրական մակարդակից»:

  • Կիսվել: