երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Պետական TV-ի վրա հարվածը հանցագործություն է, ՄԱԿ-ը պետք է կանգնեցնի Իսրայելին. Իրանի ԱԳՆ

Պետական TV-ի վրա հարվածը հանցագործություն է, ՄԱԿ-ը պետք է կանգնեցնի Իսրայելին. Իրանի ԱԳՆ

Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքի վրա հարձակումը հանցագործություն է, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
 
«Պետական հեռուստառադիոընկերության վրա հարձակումը ևս մեկ դաժան հանցագործություն է։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` ընդդեմ Իրանի ժողովրդի Իսրայելի վարչակազմի ագրեսիան դադարեցնելու հարցում», - գրել է Բաղային Х սոցցանցի իր էջում։
Այսօր Իսրայելի օդուժը հարձակվել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը վրա: Պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա իսրայելական հարվածի պահը հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» նորությունների ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերը ընդհատվել է, հետո վերականգնվել։

  • Կիսվել: