Իրանում մահապատժի են ենթարկել լրտեսությամբ զբաղվողներին
Իրանում այսօր մահապատժի են ենթարկել 3 հոգու, ովքեր Իրանում լրտեսությամբ են զբաղվել Իսրայելի օգտին։ Այս մասին հայտնում է mizanonline.ir-ը։
Գործակալության տվյալներով՝ նրանք պարգեւատրման դիմաց զգալի տեղեկատվություն են փոխանցել Իրանի մասին, ինչպես նաեւ կապ են պահպանել իսրայելական հետախուզության երկու սպաների հետ:
«Սիոնիստական ռեժիմի համար լրտեսություն անող Իսմայիլ Ֆիքրին կախաղան է բարձրացվել՝ Գերագույն դատարանում քրեական դատավարության ամբողջական գործընթացն անցնելուց և դատավճիռը հաստատելուց ու վերջնականապես հայտարարելուց հետո»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։