Արցախի նախկին նախագահ Շահրամանյանին այսօր կրկին հարցաքննել են
Այսօր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կրկինն հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննվել: Փաստաբան Ռոման Երիցյանը ArmLur.am -ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները:
Վերջին մեկ ամսում նա 8-րդ անգամ է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ու հարցաքննվել։
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
Սամվել Շահրամանյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով դատելով իրավիճակից նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրեն ու չի բացառվում՝ բանը հասնի կալանավորմանը: