հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին

Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ-ն չի մասնակցի ՀԱՀ-ում կայանալիք Մեծ քսանյակի՝ G20-ի ֆորումներին: Այս մասիօն ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է The Washington Post թերթը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշել ենք չմասնակցել G20-ի այս տարվա գագաթաժողովին, որն ընդունում է Հարավային Աֆրիկան, ո՛չ արտգործնախարարի, ո՛չ նախագահի մակարդակով»:

Ըստ Ռուբիոյի՝ այդ որոշումն արտացոլում է ինչպես Վաշինգտոնի և Պրետորիայի միջև հակասությունները, այնպես էլ ամերիկյան կողմի անհամաձայնությունը G20-ի օրակարգի ձևավորման հարցում ՀԱՀ-ի մոտեցման հետ:

Նա ընդգծել է, որ Հարավային Աֆրիկայի կազմած օրակարգը «չի արտացոլում ԱՄՆ ներկայիս վարչակազմի առաջնահերթությունները»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին հայտնել էր The Washington Post թերթը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հանձնարարել էր ամերիկյան կառավարության կառույցներին դադարեցնել G20-ի հետ աշխատանքը, որն այս տարի միջոցառումներ է անցկացնում ՀԱՀ-ի տարածքում: Այս որոշումը, ինչպես հստակեցվել էր հրապարակման մեջ, կապված է նոյեմբերին Յոհանեսբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների հետ՝ այն հաղորդագրությունների պատճառով, որ «ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակիչներից կառավարությունը նոր օրենքի համաձայն հող է խլում»:

  • Կիսվել: