չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին

Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանը ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին ցանկացած դեպքում ներկայացված կլինի բարձր մակարդակով, նրա մասնակցությունը կլինի արդյունավետ և գործուն: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ G20-ի գագաթնաժողովը հատուկ հրավերներ չի ենթադրում:

«Յուրաքանչյուր երկիր մասնակցում է այն մակարդակով, որն ինքն է ընտրում»,-հավելել է Պեսկովը:

  • Կիսվել: