երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՌԴ-ում Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ ձերբակալվել է շուրջ 400 հոգի

ՌԴ-ում Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ ձերբակալվել է շուրջ 400 հոգի

Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 401 հոգի։ Այս տվյալները ներկայացրել է ռուսական իրավապաշտպան "ОВД-Инфо" կազմակերպությունը, փոխանցում է Mediazona-ն:

Նշվում է, որ ձերբակալություններ են տեղի ունեցել 36 քաղաքներում։ Ամենաշատ ձերբակալվածները եղել են Սանկտ Պետերբուրգում՝ ավելի քան 200 մարդ, որոնցից 38-ը գիշերը մնացել է ոստիկանական բաժանմունքներում։

Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունից հայտնել են, որ բողոքի ակցիաներին մասնակցելու համար ձերբակալվել է 42 մարդ, որոնք դատապարտվել են մեկից վեց օր կալանքի։ Եվս ինը տուգանվել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել էր չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին:

 

  • Կիսվել: