երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին

Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին

Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ մանդատներից 3-ը բաժին են հասել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 1-ը՝ «Ուժեղ Հայաստանին», բա մանդատն ինչո՞ւ են վերցրել: Կա՞ մեկը, որ հրաժարվել է մանդատից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԲՀԿ-ից մանդատ է գողացել:

Ինչ վերաբերում է Yerevan Wellness Center դարձած սպորտային կենտրոնի տնօրենի նշանակմանը, Վահագն Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Նշան Մալխասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ընդգրկված է եղել կուսակցության ընտրացուցակում, աշխարհի հնգակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է:

«Նա երևի Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկն է: Այո՛, ունեմ նրա հետ անձնական հարաբերություն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։ Այն կապարակնքվելուց հետո օրեր առաջ վերաբացվել է Yerevan Wellness Center անվամբ:

  • Կիսվել: