երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Իմ կինը, «Հայփոստ»-ի պատմության մեջ, ամենացածր աշխատավարձ ստացողն է. Կոնջորյան

Իմ կինը, «Հայփոստ»-ի պատմության մեջ, ամենացածր աշխատավարձ ստացողն է. Կոնջորյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանին դուր չի եկել, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե կինը «Հայփոստի» տնօրենի պաշտոնում ամսական 10 հազար ԱՄՆ դոլարի չափով աշխատավարձ է ստանում։

«Կարող էր, չէ՞, մամուլում ոչ թե վերնագիր լիներ, թե Հայկ Կոնջորյանի կինը ստանում է այ էսքան աստղաբաշխական աշխատավարձ, այլ Հայկ Կոնջորյանի կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Կոնջորյանը։

Նա նաև մեկ այլ վերնագիր առաջարկեց մամուլի համար.

«Օրինակ՝ հարկատուների կողմից վճարված ինչքա՞ն գումար է վատնել Ագնեսա Խամոյանը՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր»։

Հիշեցնենք, որ ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։

  • Կիսվել: