ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
ՌԴ-ում հայտարարել են՝ սեզոնային գրիպի նոր տեսակն առանձնահատուկ վտանգավոր է

ՌԴ-ում հայտարարել են՝ սեզոնային գրիպի նոր տեսակն առանձնահատուկ վտանգավոր է

Ռուսաստան հասած A/H3N2 գրիպը սեզոնային տարբերակների համեմատ առանձնահատուկ վտանգավոր է։ Այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմենովը։

Այս գրիպով վարակվելը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը, ընդգծված են նաև ընդհանուր թունավորման ախտանիշները՝ մարմնի ցավեր։

«Գրիպի այս տարբերակի հայտնվելուն պետք է լուրջ վերաբերվել։ Բացահայտված դեպքն առայժմ առաջին ահազանգն է։ Գրիպի տարբեր տարբերակներ «պտտվում են» Ռուսաստանի շուրջ, և վաղ թե ուշ նրանք կհայտնվեն երկրի ներսում։ Այժմ մենք ժամանակ ունենք պատրաստվելու՝ նոր գրիպի դեմ պատվաստվելու համար»,- ասել է Սեմենովը։

Նրա խոսքով՝ պրոֆիլակտիկ դեղամիջոցների ընդունումը, ինչպիսիք են վիտամինները, այլ ընդհանուր միջոցները կօգնեն ամրապնդել իմունիտետը գրիպի սեզոնից առաջ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ կանխարգելմանը, ապա Ռուսաստանի Դաշնությունում կիրառման համար հաստատված պատվաստանյութերի ճնշող մեծամասնությունը բավականին արդյունավետ կերպով պաշտպանում է H3N2 գրիպի դեմ: Եվ նույնիսկ եթե այսպես կոչված «պատվաստանյութի թեստ» արվի, և մարդը հիվանդանա, գրիպը անցնում է որպես շնչառական հիվանդություն՝ չափավոր ախտանիշներով, այսինքն՝ մեղմ մրսածության պես»,- բացատրել է Սեմենովը։

 

  • Կիսվել: