ՌԴ-Ուկրաինա. փոխադարձ հարվածները շարունակվում են
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները:
Մասնավորապես, ըստ ռուսական ուժերի, գիշերը երկրի 18 տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում, ուկրաինական 375 անօդաչու է խոցվել: Բրյանսկի մարզում 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15-ամյա աղջիկ: Յարոսլավլի մարզում կան 1 զոհ, մի քանի վիրավոր:
Իրենց հերթին ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, 151 ԱԹՍ: Կիևում երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ: Թիրախավորվել են նաև Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքները:
Նշենք, որ ավելի վաղ Զապորոժիեի ատոմակայանին ուկրաինական հարվածներից զոհվել էր կայանի գլխավոր ինժեները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն սպառնում է միջուկային անվտանգությանը: Ատոմակայանը Մոսկվայի վերահսկողության տակ է անցել 2022 թ. մարտին և այժմ կառավարվում է «Ռոսատոմ»-ի կողմից:



