ՌԴ փոխվարչապետն ասել է, թե երբ պատրաստ կլինի Ղրիմի կամրջի երկաթուղու վերականգնման նախագիծը
Ղրիմի կամրջի երկաթուղային ճյուղի վերականգնման նախագիծը պատրաստ կլինի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:
«Մանրամասն մշակում ենք վնասված երկաթուղային գծի վերակառուցման հետ կապված հարցերը։ Նոյեմբերի սկզբին արդեն կստանանք ժամկետներ և նախագծային որոշում, թե ինչպես կարգի բերել երկաթուղային գիծը», - ասել է Խուսնուլինը Telegram-ալիքում հրապարակված տեսագրության մեջ։
Ավելի վաղ փոխվարչապետը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի երկաթուղային գծի վերականգնումը կսկսվի հետազոտության ավարտից հետո, այժմ գնացքները ընթանում են միայն մեկ գծով։