Մերցը Վաշինգտոնին հորդորել է աշխատել Եվրոպայի ու Ուկրաինայի հետ
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ֆրիդրիխ Մերցը տրամաբանական է որակել այն, որ Եվրոպան մասնակցելու է ընդլայնված քննարկումներին։
«Մենք մշտապես ունեցել ենք հիմնարար սկզբունք՝ ոչ մի որոշում Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, և ոչ մի որոշում Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի», — շարունակել է կանցլերը։ Նա հավելել է՝ պատրաստ են բանակցություններ վարել Մոսկվայի հետ, սակայն դրանք պետք է ընթանան ուժի դիրքերից։ Մերցը նաև հորդորել է Վաշինգտոնին անակնկալ որոշումներ չկայացնել և աշխատել Եվրոպայի ու Ուկրաինայի հետ։



