ՌԴ-ի ու Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվելլ է
Ռուսաստանի Դաշնության ու Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումը կողմերի միջև պայմանավորվածության համաձայն հետաձգվել է: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից:
Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման հստակ ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ: