կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Սլովակիան չի վճարի Ուկրաինայի ռшզմшկան ծախսերը. Ֆիցո

Սլովակիան չի վճարի Ուկրաինայի ռшզմшկան ծախսերը. Ֆիցո

Սլովակիան չպետք է մասնակցի Կիևի ռազմական ծախսերի ֆինանսավորմանը: Այս մասին Rádio Slovensko-ի Sobotné dialógy հաղորդման եթերում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ հանդես գալով Ուկրաինայի հետագա ֆինանսական աջակցության ծրագրերի դեմ, տեղեկացնում է Aktuality-ն։

Նշվում է, որ հայտարարության առիթ են դարձել հուլիսի 7–8-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում քննարկվող՝ Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման նախաձեռնությունները։

Աղբյուրը հայտնում է, որ Դաշինքի երկրները կարող են հաստատել հավաքական պաշտպանության վերաբերյալ իրենց պարտավորությունները, հայտարարել Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթների մասին և կրկին նշել Ռուսաստանը որպես երկարաժամկետ սպառնալիք։

Նա հայտարարել է, որ Սլովակիան պետք է հանդիպմանը ներկայանա առանց Ուկրաինային հետագա ռազմական վճարումների և վարկերի վերաբերյալ մանդատի։

«Ես չեմ կարող խանգարել մյուս երկրներին, որոնք ուզում են գումար հավաքել պատերազմի համար։ Գիտե՞ք ինչ կարող է տեղի ունենալ։ Այստեղ կարող է թռչել որևէ դրոն՝ դիտավորությամբ կամ պատահաբար, հարվածել բնակելի շենքի, կլինեն զոհեր կամ վիրավորներ, և մենք կարող ենք հայտնվել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Այդ պատճառով Սլովակիայի անունից ասում եմ՝ ոչ մի աջակցություն պատերազմին, Սլովակիան չի վճարի Ուկրաինայի ռազմական ծախսերը»,-ասել է Ռոբերտ Ֆիցոն։

Նա նաև քննարկվող օգնությունն անվանել է «մասշտաբային» և հայտնել, որ մտադիր է հաջորդ շաբաթ խորհրդակցություններ անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, որպեսզի որոշեն երկրի դիրքորոշումը գագաթաժողովում։

  • Կիսվել: