շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով մեխանիզմի գործարկումը

ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով մեխանիզմի գործարկումը

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն Հռոմում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում ՛՛3+3՛՛ ձեւաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով ՛՛3+3՛՛ տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ:

Կողմերրը քննարկել են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները։

  • Կիսվել: