ՌԴ ՀՕՊ-ն այս գիշեր ոչնչացրել է ուկրաինական 64 անօդաչու սարք
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 64 անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 1–ի ժամը 23.00–ից մինչև հունվարի 2–ի ժամը 07.00–ն ընկած ժամանակահատվածում 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել` 20–ը՝ Սամարայի մարզի, 8-ական՝ Վորոնեժի և Սարատովի մարզերի, 7-ը` Մոսկվայի մարզի տարածքում։ 6–ական ԱԹՍ խոցվել է Ռյազանի և Ռոստովի մարզերի տարածքում, 3 ԱԹՍ` Տուլայի մարզի, 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 1–ական՝ Կուրսկի, Կալուգայի, Պենզայի, Տամբովի մարզերի տարածքում»,-նշված է հաղորդագրության մեջ:


