չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Քննարկվել է Ադրբեջան-Ռուսաստան ռազմական համագործակցության ներկայիս վիճակը

Քննարկվել է Ադրբեջան-Ռուսաստան ռազմական համագործակցության ներկայիս վիճակը

Ադրբեջանում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ սպառազինությունների պետ, օդատիեզերական ուժերի սպառազինության ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ռազմաօդային ուժերի պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության փոխնախարար և Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի հետ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այցի ընթացքում ռուսական պատվիրակությունը մասնակցել է նաև Ազգային պաշտպանության համալսարանի հրամանատարության և ուսանողների խմբի հետ անցկացված սեմինարին, որի ընթացքում մտքեր են փոխանակվել ռազմական կրթության և գիտության ոլորտում նորարարությունների շուրջ:

  • Կիսվել: