Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Բելառուսի միջև վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Բելառուսի հետ վիզաների փոխադարձ ճանաչման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին` փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Համաձայնագիրը, որը կնքվել է 2020 թվականի հունիսի 19-ին Մինսկում, կարգավորում է Միութենական պետության երկրների տարածքում միգրացիոն գործընթացները։ Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք են ստանում մուտք գործել, դուրս գալ, մնալ, տարանցել Բելառուսի և Ռուսաստանի տարածքով՝ պետություններից մեկի վիզայի և անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա։ Համաձայնագիրը սահմանում է նման ուղևորությունների պայմանները և երկրների գործողությունների կարգը` ներառյալ տեղեկատվության փոխանակումը։
Այն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չի հայտնել մյուսին այն դադարեցնելու իր մտադրության մասին:
«Հաշվի առնելով 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտնելու կասեցման կետի վավերացման մասին դաշնային օրենքի նախագծում առկա լինելը, համաձայնագրի մեկնարկը հնարավոր է 2023 թվականի մարտից ոչ շուտ», – ասվում է փաստաթղթում։
Ստեղծվել է նաև բելառուսական կողմի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ՝ տրամադրված և չեղարկված մուտքի և կեցության թույլտվությունների, ինչպես նաև անցակետերով Ռուսաստանի և Բելառուսի սահմանները հատելու վերաբերյալ։


