ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է. «Սերը հայրենի երկրի նկատմամբ, նրա պատմության և մեծ մշակույթի հանդեպ հպարտությունը, հայրենասիրական պարտքին հավատարմությունը միավորում են մեր բազմազգ ժողովրդին։

Վստահ եմ, որ նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնազոհությունը՝ հանուն Հայրենիքի փառքի, միշտ վառ ու ոգեշնչող օրինակ կծառայեն թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ամուր առողջություն և ամենայն բարիք»։

 

  • Կիսվել: