չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
 Պուտինը վստահեցնում է՝ Ռուսաստանի վառելիքի շուկայի դժվարությունները ժամանակավոր են

Պուտինը վստահեցնում է՝ Ռուսաստանի վառելիքի շուկայի դժվարությունները ժամանակավոր են

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են: Այս մասին տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Նա նշել է, որ ընթացիկ դժվարությունները չեն կարող ազդել Ռուսաստանի տնտեսության ընդհանուր պատկերի և դինամիկայի վրա:

Ըստ ՌԴ նախագահի՝ տնտեսության առանցքային ճյուղերի վիճակը կայուն է, նույնիսկ չնայած վառելիքաէներգետիկ համալիրում և մի շարք այլ ոլորտներում իրավիճակն ապակայունացնելու արտաքին փորձերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2026 թվականին Ռուսաստանում վառելիքի սպառման ավանդական աճը (կապված արձակուրդային սեզոնի հետ) գումարվել է նավթավերամշակման գործարանների չնախատեսված վերանորոգումներին, որոնք վնասվել էին ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումների հետևանքով։ Այս ֆոնին տարբեր տարածաշրջանների բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել։

  • Կիսվել: