Իրանում սպառնացել են ցամաքային գործողություն սկսել Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում
Իրանում սպառնացել են ցամաքային գործողություն սկսել Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի պատգամավոր, երկրի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:
«ԱՄՆ ցամաքային ներխուժման մեկնարկից անմիջապես հետո Իրանը ևս ցամաքային գործողություն կսկսի Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ»,- նշել է նա, հաղորդում է Pars Today-ը:



