Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել
Ուժեղ փոթորիկն ու քամու պոռթկումները պատուհասել են Ստամբուլին, ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել մեգապոլիսի օդանավակայաններում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական Hürriyet թերթին։
«Ուժեղ փոթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում»,- ասվում է պարբերականի հրապարակման մեջ։
Հնարավոր տուժածների և օդանավակայանների աշխատանքի հնարավոր ուշացումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։



