երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է պատշաճ կազմակերպվի․ Ուշակով

Պուտին-Թրամփ հանդիպումը պետք է պատշաճ կազմակերպվի․ Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը պետք է պատշաճ նախապատրաստվի: Այս մասին «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն արդեն որոշակի արդյունքներ են տալիս,»,-նշել է Ուշակովը:

Ուշակովի խոսքով՝ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին կարելի է գուշակել, բայց դրանում իմաստ չկա։

«Կարելի է գուշակել։ Կարելի է կռահել, որ այս տարի, օրինակ, բայց փաստ չէ, իհարկե»,-ասել Է Ուշակովը 

  • Կիսվել: