Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռ ոչ», -ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնեցվել են Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները։



