կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պաղեստինյան խմբերի գումարած նիստը վկայում է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում նրանց խելամտության մասին. Իրան

Պաղեստինյան խմբերի գումարած նիստը վկայում է Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում նրանց խելամտության մասին. Իրան

Ողջունելով պաղեստինյան խմբերի գումարած նիստը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այդ քայլը վկայում է Սիոնիստական ռեժիմի ու նրա աջակիցների դեմ պայքարում Պաղեստինի ղեկավարների խելամտության մասին», գրում է parstoday.com-ը:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն ընդգծելով պաղեստինյան խմբերի միավորման անհրաժեշտությունն ասել է.«Սիոնիստական օկուպանտ ու ոճրագործ ռեժիմի նկատմամբ դիմադրությունը Պաղեստինի ու սրբազան Երուսաղեմի ազատագրման միակ ուղին է»:

Հինգշաբթի երեկոյան Լիբանանում պաղեստինյան խմբերի գլխավոր քարտուղարների գումարած նիստում   համաձայնություն է ձեռք բերվել պառակտումներին ու վեճերին վերջ դնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու շուրջ:

  • Կիսվել: