Իրանի պատվիրակությունը չի լքել հանդիպման վայրը և շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Իրանի ներկայացուցիչները չեն լքել շվեյցարական Բյուրգենշտոկում անցկացվող բանակցությունների վայրը, պնդում է Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդը։
«Իրանցիները չեն հեռացել, և նրանց ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են»,- գրել է Ռավիդը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող դիվանագիտական աղբյուրին։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանը ներկայացնող բանակցողները լքել են դրանք՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ։



