շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն հունիսի 21-ին. Պակիստանի ԱԳՆ

Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն հունիսի 21-ին. Պակիստանի ԱԳՆ

Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն շվեյցարական Բյուրգենշտոկում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ն։

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում 2026 թվականի հունիսի 21-ին տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ: Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդները», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները պետք է կայանային հունիսի 19-ին, բայց նույն օրը հայտարարվեց, որ հանդիպումը հետաձգվել է:

  • Կիսվել: