կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. Ղալիբաֆ

Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում կտրուկ պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին։

«Մի՞թե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքները երբևէ արդյունք տված լինեին, այսօր չէին հայտնվի այսքան հուսահատ վիճակում։ Մենք ամերիկյան սպառնալիքները լուրջ չենք ընդունում։ Նրանք ավելի լավ է հետևեն իրենց խոսքերին։ Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են նրանց այլ պատասխան տալու։ Անկախ նրանից, թե որքան են նրանք խոսում, հենց մենք ենք գործողություններ ձեռնարկում», - գրել է Ղալիբաֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնալիքներ և վիրավորանքներ էր հնչեցրել Իրանի և բանակցողների հասցեին։ Մասնավորապես, նա սպառնացել էր «ուժեղ հարվածով»՝ հիշատակելով լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ինչպես նաև չէր բացառել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողության հաստատումը։

  • Կիսվել: