Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը կոչ են արել արագացնել ԱՄՆ-ի և Իրանի երկխոսությունը
Կիրակի օրը Կահիրեում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Շվեյցարիայում մեկնարկած ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքը, հաղորդում է AFP-ն։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացի արագ առաջխաղացմանը։
Համատեղ հայտարարության մեջ արտաքին գործերի նախարարները կոչ են արել երկխոսության «արագ և հաջող ավարտին», որը միտված է վիճելի հարցերի շուրջ կայուն, ստուգելի և փոխընդունելի լուծման հասնելուն՝ ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների քաղաքականությունը։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է տարածաշրջանային շահերը հաշվի առնելու և Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ու կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը։



